ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Արգելում են բեռնատարների մուտքը Երևան

Արգելում են բեռնատարների մուտքը Երևան
26.04.2024 | 12:38

Ըստ հավաստի աղբյուրների՝ այս պահին իշխանությունները պարեկային ոստիկանությանը հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները՝ հատկապես քար, ավազ տեղափոխողները, և արգելել նրանց մուտքը մայրաքաղաք:

Ակնհայտ է՝ Նիկոլը վախենում է, որ մեքենաների բեռը մի տեղ ճանապարհ կփակի: Մեքենաները, առանց որևէ հոդաբաշխ բացատրության, ուղղակի կանգնում են ճանապարհների ոչ երթևեկելի հատվածում և սպասում:

Սրանք էս են:

Ռեժիմը խուճապի մեջ է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ